Տարածաշրջան13:22, 17 Ապրիլ 2017
Օսման Բայդեմիր․ «Ժողովուրդը «ոչ» է ասել հանրաքվեին»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքը կասակածելի է։
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Բայդեմիրը նշել է, որ ժողովուրդը ոչ է ասել հանրաքվեին։ Բայդեմիրը քննադատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)՝ նշելով, որ այն վերածվել է մի կուսակցության կցորդի։ Քուրդ քաղաքական գործիչը բարձրաձայնել է մի շարք ընտրախախտումների մասին՝ հատկապես ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ձայների հաշվարկման ժամանակ շատ տեղամասերից դուրս են հանել ԺԴԿ-ի դիտորդներին։
Բայդեմիրն, անդրադառնալով քրդաբնակ նահանգներում գրանցված արդյունքներին՝ նշել է, որ քրդերը, հակառակ ռազմական դրությանը, սպառնալիքներին, ձերբակալություններին ու կալանավորումներին, մասնակցել են հանրաքվեին և դեմ են քվեարկել։ Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ այդ տարածաշրջանի 11 նահանգներում «Ոչ»-ի ձայները մոտ 62 տոկոս են կազմել։
«Քրդերը այսպիսով ոչ են ասել բանակցային գործընթացի տապալմանը, այլադավանների և այլ ինքնություն ունեցողների՝ սահմանադրության մեջ տեղ չունենալուն, քրդերի դեմ թշնամանքի քաղաքականությանը»։
Բայդեմիրը նշել է, որ հանրաքվեի արդյունքում ստացված պատկերը հույս է ներշնչում իրենց, քանի որ հասարակությունն իր քվեարկությամբ հստակորեն ցույց տվեց, որ կարոտում է խաղաղ ժամանակշրջանը, որ կար 2013-2015 թվականներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |