Հասարակական09:57, 17 Ապրիլ 2017
Թուրքիայի քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել հանրաքվեի արդյունքների դեմ

Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից դժգոհ քաղաքացիները Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են կազմակերպել:
Ըստ թուրքական «Haber.sol» լրատվամիջոցի՝ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Անկարայում, Իզմիրում, Ստաբուլի Քադիքյոյ Բաքըրքյոյ, Մալթեփե, Ուսքյուդար, Բեշիքթաշ և Շիշլի վարչական շրջաններում:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Քադիքյոյում կազմակերպված բողոքի երթի ժամանակ մարդիկ իրենց ձեռքերում պահել էին հակակառավարական մի շարք պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Հանցագործ, մարդասպան Էրդողան», «Թող տանջվի փադիշահը» «Այս ժողովուրդը չի հանդուրժելու քեզ»:
Բողոքարարները իրենց դժգոհությունն են արտահայտել նաև Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովից, որը վավեր է ճանաչել չդրոշմված քվեարթերթիկները:
Հիշեցնենք, որ նախնական հաշվարկների համաձայն՝ հանրաքվեին կողմ էին քվեարկել մասնակիցների 51.41 տոկոսը, դեմ՝ 48.59 տոկոսը: Այլ կերպ ասած՝ քվեարկության իրավունք ունեցող 25 մլն 150.13 քաղաքացի կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, իսկ 23 մլն 770.203 քաղաքացի՝ դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |