• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 04:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:37, 17 Ապրիլ 2017

Թուրքիայում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են

Թուրքիայում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են

Հրապարակվել են ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները: 

Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ մինչ այս պահը կատարված հաշվարկների համաձայն՝ հանրաքվեին կողմ է քվեարկել մասնակիցների  51.21 տոկոսը, դեմ՝ 48.79 տոկոսը: Այլ կերպ ասած՝ քվեարկության իրավունք ունեցող  24 մլն 326.251 քաղաքացի կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, իսկ 23 մլն 173.124 քաղաքացի՝ դեմ: Եվս 849.447 քվե անվավեր է ճանաչվել: 

Թուրքիայի տարածքում հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 87.28 տոկոսը:

Հայտնի են նաև արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկության արդյունքները: Այս պահին հաշվվել են քվեների 64.36 տոկոսը: Ըստ այդմ՝ արտերկրում քվեարկության մասնակցածների 59.02 տոկոսը (376.493 մարդ)  «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, իսկ  40.98 տոկոսը (261.432 մարդ)՝ «ոչ» է ասել:

Հանրաքվեում ամենից շատ կողմ քվեարկած նահանգը Բայբուրթն է. այստեղ սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել բնակչության 81.67 տոկոսը: Իսկ «ոչ» տարբերակը ամենից շատ ընտրել են Թունջելիի բնակիչները՝ 80.35 տոկոս:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում քվեարկության էր դրվել 18 հոդվածից բաղկացած սահմանադրական փոփոխությունները փաթեթը, որով նախ և առաջ նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգին:

Սակայն այս համակարգը Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերի և անգամ արտերկրում բնակվող մի շարք գործիչների կողմից բուռն քննադատության էր արժանացել՝ «բոլոր լծակները մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու» հեռանկարի պաատճառով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}