Տարածաշրջան07:17, 17 Ապրիլ 2017
Թուրքիայում հանրաքվեն ուղեկցվել է արյունահեղությամբ

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել: Թուրքական «Birgün» թերթի կայքի համաձայն՝ Դիարբեքիր նահանգի Չերմիք շրջանի Յաբանարդը գյուղում հանրաքվեի մասնակիցների միջև բռնկված վեճն ավարտվել է արյունահեղությամբ:
Գյուղի դպրոցում հիմնված ընտրատեղամասերից մեկում առավոտյան 9:30-ի սահմաններում վեճ է սկսվել միմյանց ազգակից երկու խմբի միջև: «Այո»-ի և «ոչ»-ի ճամբարներին պատկանող երկու եղբոր ընտանիքների միջև ծագած միջադեպի ընթացքում գյուղապետի որդին կրակ է բացել իր հորեղբոր ընտանիքի վրա: Արդյունքում վիրավորվել է երեք քաղաքացի, որոնցից երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, երրորդը՝ արդեն հիվանդանոցում: Դեպքի առթիվ ձերբակալվել են գյուղապետի երկու որդիները:
Եվ ձերբակալվածները, և սպանվածները Յըլդըզ ընտանիքից են: Լրատվամիջոցների համաձայն՝ վեճի պատճառ է հանդիսացել այն, որ սպանվածներից մեկը փորձել է խանգարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) ներկայացուցիչ իր եղբորը, ով քվեարկել է գյուղում չգտնվող բնակիչների փոխարեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |