Տարածաշրջան11:23, 17 Ապրիլ 2017
Թորքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կբողոքարկի հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) պատրաստվում է դիմել երկրի սահմանադրական դատարան հանրաքվեի արդյունքները չեղարկելու պահանջով:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` այս մասին հայտարարել է ԺՀԿ-ի խորհրդարանական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը:
Թեզջանի խոսքով երկրի ներքին գործերի նախարարության որոշմամբ քաղաքացիներին արգելվել է ներկա գտնվել քվեների հաշվարկին, ինչը սահմանադրության խախտում է: Ըստ ԺՀԿ-ական պատգամավորի` ձայների հաշվարկին քաղաքացիների մասնակցությունը ամրագրված է սահմանադրությամբ, և երկրի ՆԳ նախարարությունը քաղաքացիների այդ իրավունքը սահմանափակելու լիազորություն չունի: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ Թուրքիայի տարբեր շրջաններից իրենց առնվազն 19 բողոք է փոխանցվել այս խնդրի հետ կապված: Թեզջանը նշել է, որ իրենք այս հարցով արդեն դիմել են բարձրագույն ընտրական խորհուրդ և շուտով պատրաստվում են դիմել նաև սահմանադրական դատարան:
«Լարվածությունը թոթափելու միակ միջոցը հանրաքվեն անվավեր ճանաչելն է»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը` հավելելով, որ հարկ եղած դեպքում իր կուսակցությունը կդիմի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում քվեարկության էր դրվել 18 հոդվածից բաղկացած սահմանադրական փոփոխությունները փաթեթը, որով նախ և առաջ նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգին:
Սակայն այս համակարգը Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերի և անգամ արտերկրում բնակվող մի շարք գործիչների կողմից բուռն քննադատության էր արժանացել՝ «բոլոր լծակները մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու» հեռանկարի պաատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |