Իրավական08:48, 14 Ապրիլ 2017
Washington Post. «Թուրքիան վերածվել է լրագրողական բանտի»

Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» թերթը Թուրքիայում մամուլի անազատության խնդրին վերաբերող հոդված է հրապարակել:
Ամերիկյան թերթը, մասնավորապես, անդրադարձել է թուրքական «Cumhuriyet» թերթի դեմ կիրառվող ճնշումներին՝ նշելով, որ այս թերթի շուրջ 11 աշխատակիցներ ու լրագրողներ այս պահին անազատության մեջ են գտնվում: «Washington Post»-ը նկատել է տվել, որ այդ ճնշումների հետևանքով Թուրքիայում մամուլը հետզհետե ավելի ու ավելի է թուլանում: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «T24» թերթի կայքը:
Աղբյուրը արձանագրում է, որ Թուրքիայում լրագրողությամբ զբաղվելը միշտ էլ ռիսկային է եղել: «Սակայն հատկապես 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց հալածել իր թշնամիներին, մամուլի նկատմամբ ճնշումները անհավատալի չափերի հասան», -ասված է հոդվածում:
Ամերիկյան թերթը հիշեցնում է նաև, որ այս ընթացքում փակվեցին մի շարք քրդական լրատվամիջոցներ ու գյուլենական կառույցի հետ կապի մեջ մեղադրվող այլ հրատարակչություններ. «Թուրքիայում 120 կալանավորված լրագրող կա. Թուրքիան վերածվել է այս առումով աշխարհում առաջատար լրագրողական բանտի», - գրում է թերթը:
Անդրադառնալով ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ «Washington Post»-ը նկատել է տալիս, որ իշխանամետ մամուլը «այո»-ի քարոզչություն է իրականացնում: Իսկ եթե իշխանությունները կարողանան դրական արդյունքի հասնել հանրաքվեում, դա էլ ավելի կհզորացնի Էրդողանին, և տարբեր զանգվածների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ճնշումները էլ ավելի կսաստկանան:
«New York Times» թերթն էլ արձանագրել է, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հազարավոր մարդիկ են հեռացվել աշխատանքից՝ ընդդիմադիր լինելու մեղադրանքով: Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի իշխանությունները ջանում են հասարակության բոլոր շերտերը «մաքրել» ընդդիմադիրներից, և այդ իրավիճակի պատճառով երկիրը ընկնում է էլ ավելի մեծ քաոսի մեջ:
«Այդ ամենի սոցիալական հետևանքները չափազանց ծանր են: Դիտորդները նշում են, որ երկրում 1200 դպրոց, 50 հիվանդանոց և 15 համալսարան է փակվել», - գրում է թերթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |