• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 00:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:59, 13 Ապրիլ 2017

ՏՀՏ զագացման առումով Թուրքիան 70-րդն է 175 երկրների շարքում

ՏՀՏ զագացման առումով Թուրքիան  70-րդն է 175 երկրների շարքում

«Հեռահաղորդակցության միջազգային միության» (ITU) 2016թ. «Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ինդեքս» խորագրով զեկույցի համաձայն՝ Թուրքիան 175 երկրների ցանկում 70-րդ տեղում է: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2015թ. համեմատ Թուրքիան այս ցուցակում նահանջել է մեկ հորիզոնականով:

Իսկ նույն զեկույցի մեկ այլ՝ «ՏՀՏ հասանելիության» ինդեքսում այս երկիրը զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը՝ կրկին նախորդ տարվա համեմատ նահանջելով մեկ քայլով: Համեմատության համար նշենք նաև, որ 2007թ. Թուրքիան ՏՀՏ զարգացման ինդեքսում 57-րդ տեղում էր: Աղբյուրի համաձայն՝ Թուրքիան այս ցուցանիշով հավասարվել և նույնիսկ  զիջում է աֆրիկյան երկրներին:

Թուրքիայում արագորեն նվազում է ֆիքսված հեռախոսակապի օգտատերերի թիվը: Եթե 2014թ. երկրում ֆիքսված հեռախոսակապից օգտվում էր բնակչության 16.5 տոկոսը, ապա 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 15 տոկոս, իսկ 2016թ. երկրորդ կեսին՝ 14.1 տոկոս: Ընդ որում, այս անկման պատճառների թվում նշվում են ֆիքսված հեռախոսակապի բարձր սակագները, մենաշնորհների առկայությունը և ոլորտի ներկայացուցիչների՝ միայն սեփական շահույթով առաջնորդվելու հանգամանքը:

Բացի այդ, զեկույցում ներգրավված երկրների շարքում ամենաբարձր հարկերը այս ոլորտում՝ շուրջ 43 տոկոս, սահմանված են հենց Թուրքիայում: Թուրքիայում շարժական բջջային կապի սպասարկման վարձը կազմում է յուրաքանչուր քաղաքացուն բաժին ընկնող ազգային եկամտի շուրջ 2 տոկոսը: Կատարված հաշվարկների  համաձայն՝ նվազագույն աշխատավարձ ստացող միջին վիճակագրական ընտանիքը Թուրքիայում բջջջային կապի և ֆիքսված ինտերնետ սպասարկման դիմաց ամսական վճարում է իր աշխատավարձի շուրջ 9.2 տոկոսը:

Բջջային կապի բաժանորդների թիվը 2016թ. երրորդ քառորդում հասել է 74.4 մլն (բնակչության 64.6 տոկոսը): Թուրքիայում յուրաքանչյուր երկրորդ տանը համակարգիչ չկա: Ինտերնետից օգտվում է բնակչության 61.2 տոկոսը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}