Տարածաշրջան08:37, 13 Ապրիլ 2017
Դիրաբեքիրի 14 համայնքում պարետային ժամ է հայտարարվել

Դիարբեքիրի Լիջե, Կոջաքյոյ և Հազրո շրջանների 14 գյուղերում ու դրանց հարակից լեռնային ու անտառային տարածքներում պարետային ժամ է հայտարարվել:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այսօր առավոտյան հայտարարված պարետային ժամի շրջանակներում Թուրքիայի անվտանգության ուժերը հատուկ գործողություն են անցկացնելու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Նշվում է, որ գործողությունը նպատակն է հայտնաբերել ու վնասազերծել վերոնշյալ տարածքներում գործունեություն ծավալող ՔԲԿ-ական բարձրաստիճան հրամանատարներին, ինչպես նաև ոչնչացնել կառուցի գաղտնի պահեստները, թաքստոցներն ու ՀՕՊ դիրքերը:
Դիարբեքիրի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պարետային ժամի ավարտի մասին կտեղեկացվի մեկ այլ հաղորդագրությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |