Տնտեսական11:15, 12 Ապրիլ 2017
Կանխվել է «Карабах» մակնշմամբ թուրքական լոլիկի անօրինական ներմուծումը Հայաստան

Ապրիլի 11-ին ՀՀ սահմանին կանխվել է «Карабах» մակնշմամբ թուրքական արտադրության մոտ 50 կիլոգրամ պոմիդորի և վարունգի ներկրումը Հայաստան:
Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, գյուղմթերքը փորձել են ներմուծել խնձորով ծածկված արկղերում՝ ավտոմեքենաներում հատուկ այդ նպատակով պատրաստված թաքստոցների մեջ:
Մաքսանենգ գյուղմթերքի ներմուծման բոլոր փորձերը կանխվել են:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն 2017-ի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական մամուլում լայն արձագանք էր գտել այն լուրը, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի շուկայում վաճառքի են հանվել թուրքական լոլիկներով բեռնված արկղեր՝ մակնշված ռուսերեն «Карабах» գրությամբ:
«Ermenihaber.am»-ի կատարած հետաքննությամբ պարզվել էր, որ այդ լոլիկները արտադրվում են Թուրքիայի Անթալիա քաղաքում և արտահանվում մի շարք երկրներ, այդ թվում՝ Վրաստան: Հայաստանը «Карабах» մակնշմամաբ լոլիկի արտադրությամբ զբաղվող «Şahtu Tarım Ürünleri» (Շահթու գյուղմթերքներ) ընկերության հետ որևէ պայմանագիր չունի և նշված արտադրանքը, փաստորեն, ՀՀ է ներմուծվում երրորդ երկրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |