Հասարակական08:33, 10 Ապրիլ 2017
Թուրք վերլուծաբան. «Պետությունը հայ համայնքում ազդեցիկ է, իսկ հայկական հիմնադրամները՝ անզոր»

Թուրք հոդվածագիր Ույգար Գյուլթեքինն անդրադարձել է Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրություններին պետության միջամտության հետևանքով հայկական համայնքում առաջացած ճգնաժամին:
Թուրքական «T24» լրատվական կայքում հրապարակված հոդվածում Գյուլթեքինը գրում է, որ հայոց պատրիարքարանն ունի գործող 42 եկեղեցի, հարյուրավոր չգործող խոնարհված եկեղեցիներ և մոտ 20 ծխական համայնք: Պետությունը հայկական համայնքում շատ ազդեցիկ է, քանի որ համայնքին պատկանող հիմնադրամներն անզոր են, իսկ գործող պատրիարք չկա:
Նա ընդգծել է, որ Թուրքիայում չկան իրավական կարգավորումներ, որոնց համաձայն կիրականացվեին հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կամ համայնքային հիմնադրամների գործադիր խորհրդի ընտրությունները: Բացի պատրիարքի ընտրություններից մյուս բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են՝ իրավական բացերը ու սողանքները օգտագործելով: Բայց այդ իրավական բացերն օգտագործվել են նաև խնդիրների լուծումները ժամանակավոր հետաձգելու համար:
Գյուլթեքինը հիշեցրել է, որ հայոց պատրիարքությունն իրավաբանական անձի կարգավիճակ չունի: «Պատրիարտքությունը վերածվել է մի աթոռի, որի հետ վեջին 15-20 տարիների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները չեն հանդիպել, չեն զրուցել, դարձել է մի հաստատություն, որը բանտարկված է եկեղեցու մեջ»:
Վերլուծաբանը համեմատել է, թե ինչպես էր անցկացվում պատրիարքի ընտրություններն Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում՝ նշելով, որ նախկինում հայոց պատրիարքարանը նման հարցերը պետական մարմինների հետ չէր քննարկում, մինչդեռ հիմա հարցը քննարկվում է նախագահի մակարդակով:
Նաև հիշեցրել է, որ հանրապետական շրջանում պատրիարքի 4 ընտրություն է անցկացվել, և 4-ի ժամանակ էլ պետությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով միջամտել է գործընթացին՝ փոխելով կամ ընտրության ամսաթիվը, կամ էլ՝ կանոններն ու ընթացակարգը: «Ամեն անգամ աշխարհիկ պետությունը հիշեցրել է, որ հայ եկեղեցու կանոններն ու ավանդույթներն ավելի լավ գիտի, քան հենց հայ եկեղեցին»:
Գյուլթեքինը, անդրադառնալով այժմ հայկական համայնքի առաջ ծառացած խնդիրներին, նշել է, որ կրոնական փոքրամասնությունների խնդիրների լուծումը հնարավոր է համայնքի ներսում որոշումներ ընդունելու և դրանք առանց խոչընդոտների կյանքի կոչելու ինքնավարությամբ:
«Քանի դեռ կյանքի չի կոչվել պետությանը զուտ հսկողության գործառույթ վերապահող սահմանադրական կարգավորումը, ապա կամայական որոշումների պարտադրումը կշարունակվի»:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլսի պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Սակայն ընտրության արդյունքների հրապարակումից հետո պատրիարքի փոխանոդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հոգևորականներին և լրատվամիջոցներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որը իրավականորեն անհնար էր համարում պատրիարքի ընտրության անցկացումը: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ գրության մեջ նշվում էր, որ պետությունն Աթեշյանին է ճանաչում որպես պատրիարքի փոխանորդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |