Քաղաքական07:13, 08 Ապրիլ 2017
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը
Թուրքական կողմի նախաձեռնությամբ նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուհի միջև:
Թուրքական «Dunya» կայքի տեղեկացմամբ՝ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո: Միջանկյալ նշենք, որ ամերիկյան զինուժը շուրջ 50 հրթիռ էր արձակել Հոմսի շրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով ավիաբազան ամբողջությամբ ոչնչացվել է: Ամերիկյան հրթիռակոծության հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ նաև խաղաղ բնակչության շրջանում:
Լավրովն ԱՄՆ-ի գործողությունները բնորոշել է որպես ագրեսիա, որը խոչընդոտում է սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով հարթելուն միտված Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը:
Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ սիրիական հակամարտությունը կարգավորման այլընտրանք չունի, բացի խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |