Հասարակական13:06, 05 Ապրիլ 2017
Մաշալյան. Աթեշյանը և Շիրինօղլուն խեղաթյուրում են փոխնահանգապետի խոսքերը

Պոլսի հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նոր հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ հանդիպումից:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Մաշալյանը նշել է, որ Մերջանի հետ հանդիպումը խեղաթյուրված է ներկայացվում համայնքում: Ըստ այդմ՝ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի պնդմամբ՝ փոխնահանգապետ Մերջանն իբրև թե ասել է, որ Արամ Աթեշյանը կմնա փոխանորդի պաշտոնում մինչև նոր պատրիարքի ընտրությունը: Մաշալյանը հերքել է Աթեշյանի և Շիրինօղլուի պնդումները՝ դրանք անհեթեթյուն անվանելով:
«Մարտի 31-ին նահանգապետարանում Ազիզ Մերջանի և մեր հոգևորականներից բաղկացած պատվիրակության հանդիպման ժամանակ նման հայտարարություն չի հնչել: Ազիզ Մերջանը մեզ հետևյալն է հաղորդել. «Պետության համար պատրիարքի ընտրության գործընթացը դեռ չի սկսվել: Այդ իսկ պատճառով պետությունը Արամ Աթեշյանին է ճանաչում որպես պատրիարքի փոխանորդ»:
Մաշալյանը խնդրել է, որ եթե պետական մարմիններն այլ հանդիպումների ժամանակ հայտարարել են մինչև պատրիարքի ընտրություններն միայն Աթեշյանին ճանաչելու մասին, ապա իրավասու մարմինները բացատրեն այդ հայտարարության սահմանադրական և իրավական հիմքերը:
Իր խնդրանքը Մաշալյանը հետևյալ կերպ է պարզաբանել.
«1. Երբ ընտրական գործընթաց է սկսվում, նշանակում է, որ պատրիարքական աթոռը թափուր է: Երբ չկա պատրիարք, ապա վերանում են նաև փոխանորդի պաշտոնը և բոլոր լիազորությունները: Այդ ժամանակ հոգևոր խորհուրդը և հոգևորականների համագումար խորհուրդը գործի անցնելով տեղապահ է ընտրում: Սա իրավունք և գործառույթ է, որը հատուկ է կրոնական ասպարեզին:
2. Պատրիարքի փոխանորդին ընտրել է եկեղեցու համագումար խորհուրդը, և նրա իրավասությունները դադարեցնելու իրավունքը նույնպես այդ խորհրդին է պատկանում: Սա էլ եկեղեցու և հոգևորականների օրենքն է: Աշխարհիկ պետությունը կրոնական իրավունքը չի կարող խլել հոգևոր խորհրդի ձեռքից:
3. Հոգևոր խորհուրդը և հոգևորականների համագումար խորհուրդը մեծ դերակատարում ունեն ներկայացուցչական պատվիրակաությունը ձևավորելու և պատրիարքի ընտրության խորհրդի հոգևորական պատվիրականերին հաստատելու գործում: Ամբողջ այս գոծընթացները գործառույթներ են, որոնք վերաբերում են կրոնական ասպարեզին, և որից պետությունը պետք է հեռու մնա»:
Ըստ Մաշալյանի՝ վերոնշյալ իրականության պայմաններում Աթեշյանի և Շիրինօղլուի հայտարարությունները շատ վտանգավոր մարտահրավերներ են պարունակում, ինչպիսիք են՝ պետությանը ներքաշել կրոնական գործերի մեջ, որոնց նա չպետք է խառնվի, արհամարհել հոգևոր խորհրդի իշխանությունն ու լիազորությունները, լեգիտիմացնել պետության կոպիտ միջամությունը:
«Մեր պատվիրակությունը նահանգապետարանում ականատես եղավ պետության արժանապատիվ վերաբերմունքին և լրջությանը: Ես բողոքում եմ պետության ներկայացուցիչներին մեր համայնքի անլուրջ ներկայացուցիչների դեմ, որոնք ցանկանում են նման անլուրջ պնդումները վերագրել պետությանը: Քանի որ նրանք վնաս են հասցնում մեր երկրի իմիջին, հանցանք են գործում խեղաթյուրված հայտարարություններով, խոսքով և վարքով, որոնք տպավորություն են ստեղծում, թե պետությունը զրկում է մեզ կրոնական ազատություններից ու իրավունքներից: Այս երկրում քրիստոնյաները կրոնի և խղճի ազատություն ունեն և դա երաշխավորված է Սահմանադրությամբ: Մեր մաղթանքն է, որ մեր համայնքի որոշ անպատասխանատու անհատներ դա չվտանգեն»:
Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Հոգևոր խորհրդի ատենապետ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |