08:37, 05 Ապրիլ 2017
Թուրքիայում արգելվել է նախընտրական քարոզարշավի քրդերեն երգը (տեսահոլովակ)

Թուրքիայի Մերսինի դատարանը արգելվել է առաջիկա հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» «Ոչ ասեք» երգի հնչեցումը: Իսկ երգը քրդերեն է:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` դատարանի որոշման մեջ ասվում է, որ երգի մեջ տեղ գտած «ոչ ասենք մեկ դրոշին, ոչ ասենք մեկ ազգին, ոչ ասենք մեկ լեզվին» խոսքերը չեն համապատասխանում Թուրքիայի սահմանադրությանը, քանի որ վերջինիս մեջ ասվում է, որ «Թուրքիայի Հանրապետությունում երկիրը և ազգը անբաժանելի ամբողջություն են»:
Բացի այդ էլ Թուրքիայի պետական լեզուն հանդիսանում է թուրքերենը, այլ ոչ թե քրդերենը: Շեշտվում է նաև, որ երգը ժողովրդին դրդում է «ատելության և թշնամութանքի»:
Թուրքական աղբյուրը երգը որակել է որպես «սկանդալային»:
Այն տեղադրված էր նաև ԺԴԿ-ի պաշտոնական կայքում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |