Տարածաշրջան12:38, 05 Ապրիլ 2017
«Եփրատի վահանի» փոխարեն Թուրքիան կնախաձեռնի «Եփրատի սուր» գործողությունը

«Եփրատի վահան» ռազմագործողության ավարտից հետո Թուրքիան նախատեսում է սկսել մեկ այլ գործողություն, որը անվանումը կլինի «Եփրատի սուր»:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` երկրի սահմաններից դուրս իրականացվելիք այս նոր գործողության թիրախում են լինելու Իրաքի Սինջար և Սիրիայի Հասաքե ու Աֆրին շրջանները:
Աղբյուրի հաղորդմամբ` օրերս հրավիրված անվտանգության խորհրդի նիստում քննարկված զեկույցների մեջ նշված է եղել, որ այս պահին «Թուրքիայի համար առաջնային վտանգ են ներկայացնում Իրաքի հյուսիսային Սինջար և Սիրիայի Հասաքե ու Աֆրին շջրանները»:
Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) վերջին շրջանում Իրաքի Քանդիլ շրջանում տեղակայված ռազմաճամբարների մեծ մասը տեղափոխել է Սինջար, իսկ Հասաքեում հիմնել է շուրջ 30 ճամբար:
Թուրքիան անհանգստացած է նաև Սիրիայի հյուսիս-արևմուտյան Աֆրինում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD-ԺՄԿ) զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) ազդեցության ուժեղացումից: Նոր գործողության շրջանակներում Անկարան նախատեսում է «մաքրել» Աֆրինը քրդական ուժերից (YPG), որոնց համարում է PKK-ի ճյուղավորում ու անվանում ահաբեկչական կառուց:
Աֆրին մտնելու համար արդեն պատրաստության են բերվել «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիա մտած թուրքական ստորաբաժանումները և գործողությանը մասնակցող «Սիրիայի ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զինված խմբավորման ջոկատները:
Նշվում է, որ ևս մեկ գործողություն էլ սկսվելու երկրի ներսում, որի նպատակն է լինելու կանխել «Եփրատի սուր» գործողություն ընթացքում Սիրիայից ու Իրաքից քուրդ զինյալների դեպի Թուրքիա հնարավոր ներթափանցումները: Այս գործողությունը կընդգրկի այդ 2 երկրների հետ սահմանային Մարդին, Շըրնաք և Հաքքարի նահանգների 12 շրջան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |