Տարածաշրջան13:01, 03 Ապրիլ 2017
Թուրք պատգամավոր. սահմանադրական փոփոխությունները չափից շատ լիազորություններ կտան մեկ անձի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուհարրեմ Ինջեն անդրադարձել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հնարավոր հետևանքներին:
Թուրքական «Vitrinhaber.com» լրատվակայքի համաձայն՝ Ինջեն Սինոպում հանդիպել է ՏԻՄ ղեկավարների հետ: Իր ելույթում թուրք պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրի նախագահի ձեռքում կկենտրոնանան չափազանց շատ իրավասություններ, ինչը աննախադեպ է և շատ վտանգավոր: Ինջեի խոսքով՝ նման լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել:
«Հիմա մենք այո ասելով մեջլիսը ցրելու իրավունք ենք տալիս: 1924թ., երբ սահմանադրություն էր կազմվում, Աթաթուրքին մեջլիսը ցրելու իրավունք տվող առաջարկ եղավ, բայց պատգամավորները մերժեցին:
Այո ասելով նաև պատերազմ սկսելու իրավունք կտանք: Նման բան չի կարող լինել: Թուրքիայի զինված ուժերի երկրից դուրս գալը կամ օտար զորքի մուտքը երկիր ենթակա է մեջլիսի հաստատմանը: Եթե մենք հիմա այո ասենք, ապա այդ իրավունքը կտանք մեկ անձի: Այդ անձը առանց որևէ մեկի հետ քննարկելու, համաձայնեցնելու վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք՝ դա հավասար կլինի ինքնասպանության. երկիրը կմասնատվի», -ասել է թուրք նախարարը:
Ինջեն հավելել է, որ շատ մեծ սխալ կլինի շուրջ 80 մլն բնակչության ճակատագիրը միայն մեկ անձի քմահաճույքներին հանձնելը՝ անգամ անկախ նրանից, թե այդ անձը ով կլինի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թե՞ մեկ ուրիշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |