Հասարակական07:02, 01 Ապրիլ 2017
Լիբանանահայ նախարարը թիրախ է դարձել՝ «Թուրքիան չեմ սիրում» արտահայտության համար

Լիբանանյան մամուլում և սոցիալական ցանցերում արշավ է սկսվել այս երկրի հայ նախարար Ավետիս Կիտանյանի դեմ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Կիտանյանը թիրախ է դարձել մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ իր անձնական կարծիքը բարձրաձայնելու և Հայաստանը նախընտրելու պատճառով:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ MTV Lebanon» հեռուստաընկերության եթերում հյուրընկալված հայ նախարարը, խոսելով Թուրքիայի մասին, ասել է.
«Այս պահին Թուրքիայում շատ խնդիրներ կան: Այս դժվարությունները նրանց համար վատ են, իսկ մեզ համար շատ լավ հնարավորություն են ստեղծում: Ես դրանից շատ գոհ եմ, քանի որ նրանց՝ Թուրքիային, չեմ սիրում»:
Կիտանյանը նաև նշել է, որ չի խրախուսում ոչ միայն թուրք զբոսաշրջիկների այցը Լիբանան, այլև մերժում է ընդհանրապես Թուրքիայի հետ որևէ կապ ունեցող ամեն ինչ, խորհուրդ չի տալիս օգտվել թուրքական արտադրության ապրանքներից և չի ցանկանում որևէ հարաբերություն ունենալ Թուրքիայի հետ:
Իսկ հաղորդավարի սադրիչ հարցին, թե ընտրություն կատարելու անհրաժեշտության դեպքում որ երկիրը կնախընտրեր՝ Հայաստանը, թե՞ Լիբանանը, Կիտանյանը պատասխանել է, որ կնախըտրեր Հայաստանը:
Կիտանյանի այս հայտարարությունը սվիններով է ընդունվել որոշ լիբանանյան շրջանակների և, իհարկե, թուրքական մամուլի կողմից: Սոցցանցերում նույնիսկ հատուկ արշավ է սկսվել՝ «Կիտանյան, ներողություն խնդրիր, կամ հրաժարական տուր» կոչով:
Նախաձեռնության հեղինակները մասնավորապես նշում են, որ որպես Լիբանանի կառավարության ներկայացուցիչ՝ Կիտանյանն ուղղակի իրավունք չուներ հրապարակավ հանդես գալ հակաթուրքական հայտարարությամբ: Նրանց համոզմամբ՝ Լիբանանի նախարարը պետք է առաջին հերթին մտածի հենց Լիբանանի շահերի մասին, ուստի Հայաստանին նախապատվություն տալը ևս ճիշտ չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |