Հասարակական08:44, 31 Մարտ 2017
Թուրքիայում կալանավորված քուրդ պատգամավորները հացադուլ են հայտարարել

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) կալանավորված պատգամավորները հայտարարել են հացադուլ սկսելու մասին:
Հացադուլ սկսելու մասին առաջինը հայտարարել էին Էդիրնեի բանտում գտնվող կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը և Հաքքարիից ընտրված պատգամավոր Աբդուլլահ Զեյդանը: Հացադուլին միացել են Սիլիվրիի բանտում գտնվող պատգամավորներ Մերալ Դանըշ Բեշթաշը, Այհան Բիլգենը և Նիհաթ Աքդողանը:
Ինչպես տեղեկացնում է «Demokrathaber» լրատվական կայքը պատգամավորները Սիլիվրիի բանտի ղեկավարությանը ներկայացրած ծանուցման մեջ նշել են ապրիլի 1-ից 5-օրյա հացադուլ անցկացնելու մասին:
Կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի տարբեր բանտերում շուրջ 44 օր է, ինչ անժամկետ հացադուլ են անում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Քուրդիստանի ազատ կյանք կուսակցության» (PAJK-ՔԱԿԿ) անդամները: Նրանք պահանջում են մեղմացնել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները, վերացնել բանտերում ճնշումները և բանտարկյալնների իրաավունքների խախտումները, ինչպես նաև վերացնել արգելքներն այն գյուղերում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |