Տարածաշրջան12:44, 31 Մարտ 2017
Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը ավելացել է

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին համընթաց Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը ավելանում է: Ըստ թուրքական «Haberekspres» լրատվակայքի, 2016թ. փետրվարի համեմատ, 2017թ. նույն ամսին Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը ավելացել է շուրջ 95.58 տոկոսով
Աղբյուրը հիշեցնում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի, ինչպես նաև ամռանը Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական մի քանի գործողությունների պատճառով տուրիզմի ասպարեզում անկում գրանցվեց:
2017թ. նույն ժամանակաշրջանի տվյալներով՝ նվազել է Գերմանիայից և Հոլանդիայից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը: Որպես դրա պատճառ առաջ է քաշվում այն հանգամանքը, որ այս պահին այդ երկրների և Թուրքիայի միջև լարված հարաբերություններ են: Նշվում է, որ հոլանդացի զբոսաշրջիկների թիվը նվազել է 24.7 տոկոսով, իսկ Գերմանիայից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը նվազել է 24.8 տոկոսով:
Իսկ ընդհանուր առմամբ 2017թ. փետրվարին Թուրքիա մեկնած զբոսաշջիկների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 6.51 տոկոսով և կազմել է 1մլն 159.833 մարդ:
Նշվում է, որ այդ ամիս ամենաշատը Թուրքիա են մեկնել Վրաստանից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |