Իրավական07:43, 30 Մարտ 2017
2016թ. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ 77 վճիռ է կայացրել

Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2016թ. իր գործունեության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում արձանագրվել է, որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) 47 երկրի վերաբերյալ 79.750 հայց է քննվելիս եղել: Ամենաշատ հայցերը ներկայացվել են Ուկրաինայի դեմ (18.050): Երկրորդ տեղում Թուրքիան է. այս երկրի դեմ ներկայացվել է 12.600 հայց: Նշենք, որ 2015թ. Թուրքիայի դեմ հարուցված գործերի թիվը 8.450 էր:
ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ կայացրել է 77 որոշում: Այս ցուցանիշով ևս Թուրքիան երկրորդ հորիզոնականում է: Իսկ առաջին տեղում Ռուսաստանն է, որի դեմ ՄԻԵԴ-ը 2016թ. կայացրել է 222 վճիռ:
Թուրքիայի դեմ կայացված վճիռներից 22-ը վերաբերում է ազատությունների և անվտանգության իրավունքի ոտնահարումներին, 18-ը՝ կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի հետաքննման թերություններին, 11-ը՝ արդար դատավարության հիմնախնդրին, 10-ը՝ ստորացուցիչ և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հետաքննությունների թերություններին:
2016թ. Թուրքիան կառավարության անունից ՄԻԵԴ է ներկայացրել 101 պաշտպանական ցուցմունք: Դրանցից 31-ը վերաբերում է արդար դատավարության վերաբերյալ գործերին, 26-ը՝ ազատության և անվտանգության իրավունքի ոտնահարումներին:
2016թ. ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների շրջանակներում Թուրքիան, ընդհանուր առմամբ, վճարել է 6մլն 884.273 եվրո փոխհատուցում: Այդ ցուցանիշը այսօրվա փոխարժեքով հավասար է 27մլն 98.563 թուրքական լիրայի:
Զեկույցում տեղ է գտել նաև Թուրքիայի սահմանադրական դատարան ներկայացված անհատական հայցերի վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 2012թ. մինչ օրս սահմանադրական դատարան է ներկայացվել 94.732 անհատական հայց: Ընդ որում, դրանցից 42.539-ը ներկայացվել է միայն 2016թ. ընթացքում: Այդ հայցերի հիման վրա հարուցված գործերի շրջանակներում, ընդհանուր առմամբ, տուժող կողմերին վճարվել է 23 մլն 358.081 թուրքական լիրայի փոխհատուցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |