Հասարակական10:46, 28 Մարտ 2017
Անգլիացի զբոսաշրջիկները սկսել են ավելի հաճախ մեկնել Թուրքիա

Բրիտանական "Thomas Cook Group" տուրօպերատորը տեղեկացնում է, որ անգլիացի զբոսաշրջիկները կրկին սկսել են հանգստի համար ավելի հաճախ ընտրել Եգիպտոս և Թուրքիա ուղղությունները:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ընկերության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Դժվարություններով լի 2016-ից ու այս տարվա դանդաղ տարեմուտից հետո արդեն նկատելի են առաջին ազդանշանները. հաճախորդները սկսում են մեկնել Թուրքիա և Եգիպտոս»:
Անցյալ տարի "Thomas Cook Group"-ը դադարեցրել էր Թուրքիայի տուրերը՝ փոխարինելով դրանք դեպի Հունաստան ուղևորություններով: Դրանից հետո ընկերության ամրագրումներն աճել էին 40 տոկոսով:
Բրիտանական տուրօպերատորի հրապարակած տեղեկության համաձայն՝ անգլիացիներն այս տարի ամենից շատ մեկնում են Հունաստան, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Պորտուգալիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |