Քաղաքական18:10, 26 Մարտ 2017
Թուրքիայի պաշտպանության նախարարի արձագանքը՝ զենքի վաճառքի գերմանական էմբարգոյին
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը խոսել է գերմանական որոշ ընկերությունների կողմից Թուրքիային զենք վաճառքը մերժելու որոշման մասին:
Միջանկյալ նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ Գերմանիան 2016թ. նոյեմբերից մինչ օրս 11 անգամ մերժել է Թուրքիա զենքի արտահանումը: Որպես պատճառ Գերմանիան նշել էր այն հանգամանքը, որ այդ զենքերը կարող են օգտագործվել Թուրքիայի ներսում որպես ճնշման միջոց:
Ըստ «Euronews» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Ըշըքն ասել է, որ այժմ Թուրքիան Գերմանիայից սպասում է ողջամիտ գործողությունների: Նա շեշտել է, որ իրենց մոտ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ Գերմանիան էմբարգո է սահմանում թուրքական կողմի պահանջների վրա, բայց միևնույն ժամանակ գերմանական զենքը հայտնվում է ահաբեկիչների ձեռքում:
Նա նաև շեշտել է, որ Գերմանիայի կողմից ձեռնարկված նշյալ քայլը, որևէ կերպ չի անդրադառնա Թուրքիայի կողմից իրականացվող զինված գոծողությունների որակի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |