Քաղաքական09:53, 24 Մարտ 2017
Շվեյցարիան անհանգստացած է թուրքական հետախուզական ծառայության գործունեությամբ
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրքհալթերը անհանգստացած է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմադրական հանրաքվեից առաջ այդ երկրի հատուկ ծառայությունները անօրինական ճանապարհով կարող են հետևել Շվեյցարիայում բնակվող թուրքերին: Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության` Բուրքհալթերն այս հարցի վերաբերյալ իր մտահոգություններն հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
Վերջինիս հետ հանդիպման ժամանակ շվեյցարիացի նախարարը հայտնել է, որ Շվեյցարիան ուշադրությամբ ուսումնասիրելու է իր տարածքում ապօրինի իրականացվող հետախուզական գործունեությունները:
Ըստ Բուրքհալթերի՝ խոսքի ազատությունը Շվեյցարիայի կողմից ճանաչված համամարդկային արժեք է, և այդ ազատությունը պետք է տարածվի նաև Շվեյցարիայում ապրող թուրք քաղաքացիների վրա, անկախ այն բանից, թե որտեղ են նրանք քվեարկելու՝ Շվեյցարիայում, թե Թուրքիայում:
Արտգործնախարարը նաև խոսել է Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության և դրա հետևանքով ստեղծված ծանր դրության մասին:
Նա նշել է, որ հայտարարված ատակարգ դրությունը չպետք է խոչընդոտի, որ Թուրքիայի կյանքի կոչի մարդու իրավունքների հարցում ստանձնած պարտականությունները:
Աղբյուրը նշում է, որ Շվեյցարիայում այս պահի դրությամբ ապրում է 68 հազար թուրք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |