• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 03:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:34, 23 Մարտ 2017

Թուրքիան առաջինն է «Twitter»-ին ներկայացված արգելափակման պահանջների թվով

Թուրքիան առաջինն է «Twitter»-ին ներկայացված արգելափակման պահանջների թվով

«Twitter» սոցիալական ցանցը հրապարակել է 2016թ. իր «թափանցիկության զեկույցը»: Զեկույցի համաձայն՝ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցրել անցյալ տարվա ընթացքում «Twitter»-ում այս կամ այն բովանդակության արգելափակման պահանջների թվով: Այս մասին տեղեկացնում  է «BBC Türkçe»-ն:

Թուրքիայի դատարանները 6 ամսվա ընթացքում բովանդակության արգելափակման  844 դիմում են ներկայացրել: «Twitter»-ի հրապարակած ցուցակում արգելափակման պահանջների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է, սակայն այս երկրից ստացված դիմումները անհամեմատ ավելի քիչ են. դրանք ընդամենը 33-ն են:

Թուրքիան առաջին տեղում է նաև առանց դատարանի որոշման ներկայացված արգելափակման պահանջների թվով: «Twitter»-ը բավարարել է դատական վճռի հիման վրա և առանց դատական վճռի ներկայացված այդ պահանջների միայն 18 տոկոսը:

Բացի այս, Թուրքիան առաջին տեղում է նաև «Twitter»-ի օգտատերերի հաշիվներն արգելափակելու պահանջների թվով: Նախորդ տարվա ընթացքում Թուրքիան ներկայացրել է օգտատերերի հաշիվներն արգելափակելու 8.417 պահանջ: Այդ պահանջներից բավարարվել է միայն 290-ը:

Իսկ օգտատերերի մասին ինֆորմացիա տրամադրելու պահանջների թվով Թուրքիան զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: 2016թ. ընթացքում Թուրքիան 493  դիմում է ներկայացրել՝ տեղեկությունների պահանջելով 1.076 օգտատիրոջ մասին: «Twitter»-ը այդ պահանջներից և ոչ մեկը չի բավարարել:

Հայտնի է, սակայն, որ «Twitter» -ը աշխարհի մի շարք երկրներից պարբերաբար ստանում է  օգտատերերի մասին ինֆորմացիա տրամադրելու դիմումներ և այնքան էլ հաճախ չի մերժում այդ պահանջները: Նշվում է, որ այս առումով  Թուրքիան և Պակիստանն այն եզակի երկրներից են, որոնք 10-ից ավելի դիմում են ներկայացրել, սակայն դրանցից ոչ մեկը չի բավարարվել:

«Twitter»-ի օգտատերերի մասին տեղեկություններ ստանալու դիմումների թվով առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում՝ Ճապոնիան: ԱՄՆ-ից ստացված 5.618 պահանջներից բավարարվել է 82 տոկոսը, իսկ Ճապոնիայի ներկայացրած 1.216 պահանջներից՝ 64 տոկոսը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}