Տարածաշրջան07:25, 22 Մարտ 2017
Մայիսին ռուս զբոսաշրջիկների 32%-ը կհանգստանա Թուրքիայում

Արտասահմանում հանգիստ կազմակերպող ռուս զբոսաշրջիկների 32 տոկոսն այս տարի մայիսյան տոները նախընտրում է անցկացնել Թուրքիա:
Ըստ թուրքական «NTV.com.tr» կայքի` այս մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնային զբոսաշրջության կազմակերպությունը (Ռոստուրիզմ)` ամբողջացնելով երկրի առաջատար տուր օպերատորների տրամադրած ամրագրումների տվյալները:
Նշվում է, որ Թուրքիայից հետո ռուս զբոսաշրջիկների շրջանում առավել պահանջված ուղղություններից են Կիպրոսն ու Հունաստանը:
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի տվյալների համաձայն` այս տարի հունվարին Թուրքիա մեկնած ռուս զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 81 տոկոսով` հասնելով 40.000-ի:
Այս տարվա համար Թուրքիայում կանխատեսում են շուրջ 3 մլն ռուս զբոսաշրջիկի այց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |