Իրավական09:25, 21 Մարտ 2017
Թուրքիան ԵՄ-ից հետ կպահանջի վերջին 10 տարում վիզաների համար վճարված գումարները

Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Եվրամիության (ԵՄ) դեմ՝ պահանջելով վերադարձնել վերջին 10 տարում մուտքի վիզաների համար վճարված գումարները: Թուրքական «Türkiye» թերթի կայքի համաձայն՝ սա Թուրքիայի պատասխանն է ԵՄ-ի՝ անցագրային ռեժիմի չեղարկման մասին դեռևս չիրականացված խոստմանը:
Նախաձեռնության հեղինակներն են Թուրքիայի Միջազգային իրավապաշտպան միությունը, Տնտեսական զարգացման հիմնադրամը և Արտերկրի թուրքերի գրասենյակը: Այս կազմակերպությունները գերմանացի փաստաբան Ռոլֆ Գութմանի միջոցով կդիմեն դատարան՝ պահանջելով վերադարձնել նշված ժամանակահատվածում վիզաների համար վճարված շուրջ 500 մլն դոլարը: Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ գումարների գանձումը անօրինական է եղել, հակասել է ԵՄ-ի հետ կնքված առանց անցագրի ռեժիմի վերաբերյալ պայմանագրի դրույթներին և մեծ խոչընդոտներ է ստեղծել ու վնաս հասցրել արտերկրի հետ աշխատող թուրք գործարարներին:
Միջազգային իրավապաշտպան միության նախագահ Հասան Ֆեթթահը նշել է, որ ԵՄ-ի դեմ հայց կարելի է ներկայացնել նաև Թուրքիայի դատարաններում, իսկ եթե դատարանը բավարարի հայցով ներկայացված պահանջները, ապա վերոնշյալ գումարները հնարավոր կլինի գանձել Թուրքիայում ներդրումներ կատարած եվերոպական ընկերությունների եկամուտներից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված փախստականների հոսքի կանխարգելման մասին պայմանագրի մի մասն է: Սակայն վիզաների չեղարկումը պարբերաբար հետաձգվում է, քանի որ Թուրքիան չի կարողանում կատարել պայմանագրի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |