Հասարակական08:20, 18 Մարտ 2017
Էրդողանի կոչը եվրոպաբնակ թուրքերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էսքիշեհիրի նահանգապետարան կատարած այցից հետո հրապարակում ելույթ է ունեցել հանրության առաջ: Եվրոպաբնակ թուրքերին ուղղելով իր խոսքը՝ Էրդողանը հայտարարել է. «Եվրապայի ապագան դուք եք»: Նա նշել է, որ եվրոպական երկրները ցանկանում են միշտ Թուրքիային տեսնել իրենցից կախյալ վիճակում: Էրդողանի կարծիքով՝ ինչքան Թուրքիան տնտեսապես հզորանա, այնքան Եվրոպան պիտի անհանգստանա:
«Դիմում եմ Եվրոպայում բնակվող մեր եղբայրներին, - ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության ասել է Էրդողանը,- այն երկիրը, որտեղ հիմա ապրում և աշխատում եք, ձեր նոր հայրենիքն է: Ավելի շատ սատար կանգնեք իրար, ավելի շատ գործեր դրեք, ձեր երեխաներին ավելի լավ դպրոցներ տարեք: Ձեր ընտանիքներն ավելի լավ տեղերում բնակեցրեք, ապրեք ամենալավ տներում, վարեք ամենալավ ավտոմեքենաները: Ունեցեք ոչ թե 3, այլ 5 երեխա, քանի որ Եվրոպայի ապագան դուք եք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |