Տարածաշրջան09:54, 17 Մարտ 2017
Սոմալիում հիմնված թուրքական ռազմաբազան սկսում է իր գործունեությունը

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հիմնված թուրքական ռազմաբազայի բացումը ծրագրվում է իրականացնել 2017թ. ապրիլին: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` սպասվում է, որ բացման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:
Ռազմաբազայի գործունեության շրջանակներում թուրք զինվորները մարզելու են Սոմալիի ազգային բանակի և աֆրիկյան այլ երկրների երկրների զինվորներին:
Այս ռազմաբազան արտերկրում Թուրքիայի կողմից ստեղծված ամենամեծ ռազմաբազան է: Մինչ այդ Թուրքիան ռազմաբազաներ էր հիմնել Իրաքում, Ադրբեջանում, Քաթարում ու Ալբանիայում:
Աղբյուրը նշում է, որ ռազմաբազայի հիմնումը կուժեղացնի պայքարը ահաբեկչության դեմ:
Ռազմաբազայում սկզբի համար ծառայություն է իրականացնելու 200 թուրք զինվորական: Այնտեղ պատրաստություն կանցնեն 10.500 սոմալեցի զինվոր ու ոստիկան:
Բազայում կգործի 1000 զինվորականի համար նախատեսված 3 ռազմական դպրոց:2015թ. –ից սկսված ռազմաբազայի շինարարության վրա ծախսվել է 50մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |