Տարածաշրջան14:05, 17 Մարտ 2017
Ռուսական ցորենի ներկրումը սահմանափակելու մասին Թուրքիայի որոշումը անհանգստացրել է ՌԴ-ին

Ռուսաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանման միության նախագահ Սերգեյ Բալանը հայտարարել է, որ նամակով դիմել են ՌԴ գյուղնախարարությանը: Խնդրել են պարզաբանել Թուրքիայի կողմից ռուսական ցորենի ներկրման վրա բարձր մաքսատուրքեր սահմանելու մասին լուրերը:
Բալանը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ թուրքական շուկան շատ կարևոր է ռուսական հացահատիկային արտադրանքի արտահանման համար` ավելացնելով, որ 2015-2016թթ. իրենք 3 մլն տոննա ցորեն են արտահանել Թուրքիա:
«Միության անունից խնդրի լուծման համար նամակով դիմել ենք գյուղատնտեսության նախարարությանը և սպասում ենք պաշտոնական պարզաբանման»,- նշել է Բալանը:
Հիեցնենք, որ թուրքական մամուլում ավելի վաղ տարածված լուրերի համաձայն` Թուրքիայի կառավարության կողմից մարտի 15-ին կազմված նոր ցուցակից ներկրվող լիցենզավորված ապրանքների ցանկից հանվել է ռուսական ցորենը: Այս փոփոխությունից հետո նախկինում առանց մաքսատուրքի Թուրքիա ներկրվող ռուսական հացահատիկի համար այժմ կպահանջվի վճարել 130 տոկոսանոց մաքսատուրք, ինչը գործնականում կարող է անհնար դարձնել հետագա ներկրումը:
Այս որոշման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություններ կամ մեկնաբանություններ չեն հնչել, սակայն մասնագետները Թուրքիայի այս քայլը որպես պատասխան են դիտարկում Ռուսաստանի կողմից մինչ այժմ թուրքական որոշ գյուղատնտեսական ապրանքների վրա կիրառվող ամբարգոյին:
Ըստ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության տվյալների` Ռուսաստանը դեռևս շարունակում է ամբարգո կիրառել թուրքական արտադրության հավի ու հնդկահավի մսի, լոլիկի, վարունգի, թթվի, խաղողի, խնձորի տանձի ու ելակի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |