Հասարակական11:09, 16 Մարտ 2017
Կարո Փայլան և Սելինա Դողան. Պատրիարքի ընտրություններին միջամտությունն անընդունելի է

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Սելինա Դողանն անդրադարձել են Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված գրությանը, որով պետությունը միջամտում է պատրիարքի ընտրության գործընթացին:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Փայլանը կատարվածը բնորոշել է «հեղաշրջում» բառով: Նշել է, որ Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն պատրիարքարանը ղեկավարել է որպես հոգաբարձու (պետության կողմից նշանակված անձ՝ խմբ.): Այժմ իր պաշտոնը շարունակելու համար իշխանության այն հատվածի, ում հետ կապի մեջ է եղել, հեղաշրջում են արել: «Մենք դա չենք ընդունում, չպետք է ընդունենք: Տեղապահի ընտրություն է կայացել, երկու թեկանածուներից մեկը հաղթել է: Բոլորս պետք է հաղթողին շնորհավորենք և արագացնենք պատրիարքի ընտրության աշխատանքները»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Սելինա Դողանն անընդունելի է համարում նահանգապետարանի միջամտությունը: Ըստ Դողանի՝ միջամտությունը որևէ իրավական հիմք չունի:
Դողանը նշել է, որ եթե նահանգապետարանը մտահոգվում է հայ համայնքի համար, ապա պետք է ականջալուր լինի համայնքին և չմիջամտի գործընթացին: Այդ միջամտությամբ, ըստ պատգամավորի, գործընթացն ավելի բարդացավ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովը Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին տեղապահ էր ընտրել: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրատամիջոցներին էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը:
Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |