Տարածաշրջան13:01, 16 Մարտ 2017
Թուրքիա. «S-400 համակարգերը գնելու դեպքում դրանք չենք ինտեգրելու ՆԱՏՕ-ի սպառազինությանը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը «A Haber» հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման բանակցություններին:
Ըստ թուրքական «Habertürk» թերթի կայքի` Ըշըքը հայտարարել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ տարվող բանակցությունները հաջողությամբ առաջ են գնում, և որևէ խոչընդոտ չկա:
«Եթե ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, Թուրքիան իր հակաօդային պաշտպանությունն ապահովելու նպատակով կարող է գնել S-400 համակարգերը»,- ասել է նախարարը:
Ըշըքը նաև տեղեկացրել է, որ նշյալ համակարգերը ձեռք բերելու դեպքում ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան դրանք չի ինտեգրելու դաշինքի սպառազինության համակարգին:
«Համակարգերը կգործարկենք մեր միջոցներով: Դրանք կլինեն Թուրքիայի սպառազինության մեջ, ՆԱՏՕ-ի համակարգերին չեն ինտեգրվի»,- ասել է Ըշըքը:
Վերջինս շեշտել է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը հեռահար ՀՕՊ համակարգերով համալրելու հարցում իրենք ի սկզբանե նախապատվությունը տվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրանքին` հիշեցնելով այլ երկրների հետ իրենց բանակցությունները:
«Ցավոք, ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեպքում մենք սակագների և տեխնոլոգիայի փոխանցման հարցում չստացանք համապատասխան արտոնությունները»,- եզրափակել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ նախագահներ Պուտինի Էրդողանի միջև համաձայնություն է ձեռք բերվել ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |