• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 04:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:08, 14 Մարտ 2017

Հոլանդացի քաղաքական գործիչն առաջարկում է արտաքսել թուրք դեսպանին

Հոլանդացի քաղաքական գործիչն առաջարկում է արտաքսել թուրք դեսպանին

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն և աջակողմյան «Ազատություն կուսակցության» առաջնորդ Գիրթ Ուիլդերսը Հոլանդիայում ընտրությունների նախաշեմին բանավիճել են ուղիղ եթերում:

Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ հաղորդման ժամանակ բանախոսներն անդրադարձել են Հոլանդիա-Թուրքիա հարաբերություններին:

Ուիլդերսը նշել է, որ աջակցում է կառավարության՝ սահամադրական փոփոխությունների օգտին Հոլանդիայում թուրք նախարարների քարոզչական ելույթներն արգելելու որոշմանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ որոշումը բավարար չէ, պետք է ավելի կոշտ միջոցներ ձեռնակել:

Նա առաջակում է արտաքսել թուրք դեսպան Սադըք Արսլանին, ինչպես նաև քաղաքացիությունից զրկել կամ արտաքսել Հոլանդիայում բնակվող այն թուրքերին, որոնք համամիտ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայատարարությունների հետ:

«Նրանք (Հոլանդիայի թուրքերը՝ խմբ.) Հոլանդիայի քաղաքացիներ չե՞ն: Եթե այո, պետք է նախագահ Էրդողանի հայտարարությունները մերժեն: Եթե առաջիկա օրերին պարզվի, որ նրանք  աջակցում են Էրդողանի խելահեղ և կոշտ հայտարարություները, ապա ես նրանց առաջարկում եմ Հոլանդիան լքել և գնալ Թուրքիա ու այլևս չվերադառնալ»:

Վարչապետ Ռյուտեն, անդրադառնալով թուրք-հոլանդական հարաբերություններում առաջացած լարվածությանը, նշել է, որ թուրքական կողմի ֆաշիստական հայտարարությունները, նացիստների հետ համեմատություններն անընդունելի են:

«Կարծում ենք, որ պետք է հրաժարվեն իրենց խոսքերից: Այն, որ թուրք նախարարին արտաքսեցինք, եզակի երևույթ էր: Չենք ցանկանում, որ իրավիճակն ավելի լարվի: Սակայն, եթե թուրքերը իրավիճակը սրեն, մենք ստիպված կլինենք պատասխանել»:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի կառավարությունն իր երկրի տարածքում վայրէջքի թույլտվություն չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Քայային: Արդյունքում չեղարկվել էր Ռոտերդամում Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հավաքը:

Իսկ Քայան, մարտի 10-ին պետք  է քարոզչական հանդիպում անցկացներ Հենգելո քաղաքում ապրող թուրքերի հետ, վայրէջքի իրավունք չստանալուց հետո ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր: Նա ուղևորվել էր դեպի Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան, սակայն ոստիկանությունը կանգնեցրել էր նրան և որպես «անցանկալի անձ» (persona non grata) արտաքսել երկրից:

Հիշեցնենք նաև, որ Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ներկա դրությամբ Թուրքիայի սահմաններից դուրս հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 2.9 մլն քաղաքացի է բնակվում: Նիդերլանդները թուրք ընտրողների թվի առումով Եվրոպայում  երրորդ երկիրն է: Այստեղ բնակվում է ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}