Քաղաքական07:50, 14 Մարտ 2017
ԻՀԿ-ի քարտուղարը Ղարաբաղի հարցով ադրբեջանահաճո հայտարարություն է արել
Սուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում գտնվող «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) կենտրոնական գրասենյակում Ադրբեջանի նախաձեռնությամբ իջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Խոջալուի դեպքերին:
Ըստ թուրքական «Milli gazete» թերթի կայքի` միջոցառման ժամանակ ելույթ ունեցած ԻՀԿ-ի գլխավոր քարտուղար Յուսուֆ ալ-Ուսեյմին, տուրք տալով ադրբեջանական կեղծ թեզերին, նշել է, թե Խոջալուի դեպքերը հետևանք են «Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի օկուպացիայի»: Նա Հայաստանին կոչ է արել ժամ առաջ դուրս գալ «ադրբեջանական» հողերից:
Ուսեյմինը ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի «վերջինս հարգանքով վերաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և վերջ դնի օկուպացիային»:
Ավելացնենք, որ 56 իսլամական երկիր ներառող այս կազմակերպությունը Ղարաբաղի հարցում մշտապես հանդես է եկել ընդգծված ադրբեջանամետ պահվածքով ու կողմնակալ հայտարարություններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |