Քաղաքական13:43, 13 Մարտ 2017
Գերմանիայի ֆինանսների նախարար. «Թուրքիայի հետ աշխատելը դժվարացել է»
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանք Շոյբլեն հայտարարել է, որ դժվարացել է Թուրքիայի հետ գործակցությունը: Ըստ թուրքական «Posta» լրատվամիջոցի` այդ մասին նա հայտարարել է գերմանական «ZDF » հեռուստալիքի եթերով:
Շոյբլեն, խոսելով Եվրոպական երկրներում թուրք նախարարների կողմից նախընտրական քարոզարշավ անցկացնելու մասին, նշել է. «Այս պայմաններում չափազանց դժվար է դարձել շարունակել աշխատանքը ֆինաստատնտեսական օգնության հարցում: Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում: Գերմանիայի կառավարությունում ամեն ոք այս առումով համակարծիք է: Մենք միայն ցանկանում ենք, որ Թուրքիան առաջնորդվի ողջամտությամբ»:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Գերմանիայում թուրք նախարարների քարոզարշավի իրականացման դեմ է հանդես եկել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մաիզերեն:
Վերջինս այդ մասին, մասնավորապես ասել էր. «Թուրքիան իրավունք չունի Գերմանիայում նախըտրական քարոզարշավ իրականացնել»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի նպատակով մարտի 2-ին պետք է ելույթ ունենային Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր: Նման քայլը խստորեն դատապարտել էր Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ էր համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |