• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 04:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:16, 10 Մարտ 2017

Մեծ Բրիտանիայում կառավարությանը կոչ են արել կոշտացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Մեծ Բրիտանիայում կառավարությանը կոչ են արել կոշտացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «Westminster» սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ երկրում տիրող իրավիճակի մասին  90 րոպե տևողությամբ նիստ է անցկացվել:

Քննարկմանը մասնակցող մոտ 20  պատգամավորներ կառավարությանը կոչ է արել կոշտացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի` պատգամավորները  որպես պատճառ նշել են այն հագամանքը, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո աճել են մարդու իրավունքների խախտման դեպքերը:

Պատգամավորները քննադատել են նաև Թուրքիայի հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարած քաղաքականությունը, պնդելով, որ  վերջինս Անկարա կատարած այցի ժամանակ չէր խոսել այնտեղ  տեղի ունեցող խախտումների մասին, փոխարենը մեծ տեղ էր հատկացվել ռազմական և առևտրատնտեսական ոլորտներին առնչվող պայմանագրերին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թերեզա Մեյի այցի ընթացքում երկու երկրների միջև ռազմական ինքնաթիռի նախագծման համար ավելի քան 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ պայմանագիր էր ստորագրվել :

Մեծ Բրիտանիայի «Աշխատավորական կուսակցության» անդամ պատգամավոր Ջոան Ռայանը նշել է, որ առևտրին վերաբերող պայմանագրերը երբեք չեն կարող մարդու իրավունքերի խնդրից գերակա լինել:  

Նշյալ  պայմանագրրի հարցում իր մտահոգությունն էր արտահայտել նաև պատգամավոր Էն Քլվիդը:  Նա նշել է, որ Թուրքիայի կողմից գնված զենքերը ի վերջո օգտագործվելու են սեփական ժողովրդի դեմ:

Պատգամավորներից  ոմանք էլ քննադատել են Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը և դրա շրջանակներում մամուլի և մտավորականների դեմ իրականացվող ճնշումները: Նշվել է, որ այժմ Թուրքիայում հուլիսի 15-ի գործով 40 հազարից ավել մարդ ձերբակալված է:
Նիստի ընթացքում պատգամավորները իրենց մտահոգությունն են հայտնել, որ իրենց երկրի որոշ իշխանամետ պատգամավորներ խուսափում են Թուրքիայի վերաբերյալ քննադատական հայտարարություններ անել: Իսկ պատագամավոր Ռայանն էլ ավելացրել է, որ եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետագայում ավելի կոշտ դիրքորոշում չցուցաբերի այս երկրի հարցում, ապա կարող է զղջալ դրա համար: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}