07:04, 10 Մարտ 2017
Իրաքը Թուրքիային և Հորդանանին առաջարկել է ուժեղացնել սահմանային հսկողությունը

Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Իրաքի արտակարգ և լիազոր դեսպան Հայդար Մանսուր Հադին Թուրքիային և Հորդանաին առաջարկել է ուժեղացնել պետական սահմանների նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի կանխվի ահաբեկիչների փախուստը մի երկրից դեպի մյուսը:
Ինչպես իրազեկում է թուրքական «Evrensel» լրատվական կայքը, այդ մասին Մանսուր Հադին հայտնել է Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հարկավոր է ուժեղացնել սահմանային հսկողությունը: Եթե Իրաքը, Թուրքիան և Հորդանանը կարողանան իրենց սահմանները ուժեղ հսկողության տակ պահել, ապա մենք ավելի հաջող կսեղմենք ահաբեկիչների օղակը»:
Հադիի խոսքով` այժմ իրաքյան զորքերը Մոսուլում իրենց վերահսկողության տակ են պահում այն ճանապարհները, որոնց միջոցով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները ստանում էին զենք և օգնություն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |