Քաղաքական12:31, 10 Մարտ 2017
Էրդողանը Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախագահների հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես սիրիական հարցը, և ահաբեկչության դեմ պայքարը: Քննարկվելու են էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Թերթի բնորոշմամբ` «չափազանց կարևոր այցի» առաջնային նպատակը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի ամուր հիմքերի վրա դնելն է:
Այցի ընթացքում տեղի է ունենալու Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ ժողովը, որը նախագահելու են Էրդողանը և Պուտինը:
Սպասվում է, որ կողմերը մի շարք համաձայնագրեր կստորագրեն, այդ թվում նաև համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին պայմանագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |