Տարածաշրջան13:50, 07 Մարտ 2017
Իրաքյան զորքերը ԻՊ-ից ետ են վերցրել Թուրքիայի հյուպատոսարանի շենքը

Իրաքի զինուժը Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից ետ է վերցրել Թուրքիայի հյուպատոսարանի շենքը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` շենքն ամբողջովին ավերված է:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 15-ին ԻՊ-ի ահաբեկիչները հարձակվել էին Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի վրա և պատանդներ վերցրել: Հյուպատոսարանը ԻՊ-ի կողմից օգտագործվում էր որպես շտաբ: Այն նաև մի քանի անգամ հրթիռակոծվել էր ԻՊ-ի դեմ ձևավորված դաշնակից ուժերի կողմից:
Հյուպատոսարանի գրավման կապակցությամբ լուրը հաստատել է նաև Իրաքի ներքին գործերի նախարարությանն առընթեր արագ արձագանքման ուժերի խոսնակ Աբդուլեմիր ալ Մեհդավը: Նա տեղեկացրել է, որ օպերացիայի ընթացքում ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ:
Նշենք, որ Մոսուլի ազատագրման օպերացիան սկսվել էր դեռևս հոկտեմբերի 17-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |