Մշակութային07:38, 06 Մարտ 2017
«Սրտիս Փիրուզը». թուրք լրագրողը վեպ է գրել 1915թ. թուրք աղայի կողմից որդեգրված հայ աղջկա մասին
Ստամբուլում տեղի է ունեցել թուրք գրող, լրագրող Նիվեր Լազօղլուի հեղինակած «Սրտիս Փիրուզը» վեպի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 1915-ին թուրք աղաներից մեկի կողմից որդեգրված հայ աղջկա` Փիրուզի մասին:
Լազօղլուն գրքում ներկայացնում է նաև Թուրքիայի Գիրեսուն նահանգից Էլազըղ (Խարբերդ) եկած (բերված-խմբ.) ու 6 տարեկանում որդեգրված Փիրուզի կյանքի հետագա պատմությունը:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` Լազօղլուն հայտնել է, որ վեպի գլխավոր հերոսը` Փիրուզը, եղել է իր տատիկի մտերմուհին, իսկ պատմությունը ինքը լսել է հերոսուհու աղջկանից:
Հեղինակը նշել է, որ այս պատմությունը վեպի է վերածվել հենց Փիրուզի ընտանիքի ցանկությամբ:
«Ցանկացել եմ ներկայացնել նույն հողի վրա դարերով ապրած տարբեր մշակույթի ներկայացուցիչների հարևանությունն ու եղբայրությունը, Անատոլիայի` նմանը չունեցող մշակութային խճանկարը հասցնել մեր օրերը»,- եզրափակել է Լազօղլուն:
Նշվում է, որ վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել թուրք ընթերցասերների շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին:
Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել է 2020թ. թանգարանից մզկիթի վերածված բյուզանդական հռչակավոր տաճարի թեմային։
Հայտարարությունում նշվում է, որ եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Իրաքում Իրանի դեսպանն անդրադարձել է թուրքական բանակի ներխուժմանը Իրաքի հյուսիսային շրջաններ։
Անկարայի պաշտոնական բողոքն արտահայտելու համար Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Իրանի դեսպանը։
Թուրքական մամուլում և սոցցանցերում դերասանուհու հասցեին վիրավորանք պարունակող բազմաթիվ գրառումներ և մեկնաբանություններ են հայտնվել:
Դևլեթ Բահչելի. «Երեկ ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք, որպեսզի ստիպեն Փաշինյանին հրաժարական տալ»։
Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ:
Օրացույց
Հարցումներ
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |