Հասարակական07:41, 04 Մարտ 2017
Թուրքիայում անցկացված սոցհարցման արդյունքները

Թուրքիայի 23 նահանգում, 30 քաղաքում և 146 շրջանում անցկացվել են սոցիալական հարցումներ՝ պարզելու հանրության վերաբերմունքը առաջիկա հանրաքվեի նկատմամբ: Ամփոփոված արդյունքների համաձայն՝ հարցվածների 58 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին և նախագահական կառավարման համակարգին անցնելու գաղափարին:
Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «այո» ասած քաղաքացիներն ունեցել են կուսակցական հետևյալ կողմնորոշումները.
իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) - 93%
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) - 2%
«Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) - 40%
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ- HDP) 5%
արտախորհրդանական կուսակցություններ - 45%
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվելու է ապրիլի 16-ին
Իսկ հարցին, թե որ քաղաքական ուժին կտաք ձեր քվեն, եթե վաղը լինի խորհրդարանական ընտրություն, հարցված քաղաքացիները պատասխանել են
«Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) - 52.66%
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) - 24.45%
«Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) - 13.35%
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ- HDP) - 7.78%
այլ ուժեր - 2.22%
Ընդգծվում է այն հանգամանքը, որ փաստորեն քրդամետ կուսակցությունը այս հարցման արդյունքներով չի կարողացել հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 10 տոկոսանոց շեմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |