Իրավական12:56, 02 Մարտ 2017
Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը դիմելու է եվրադատարան

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է պատգամավոր Գարո Փայլանի հայցը: Նա էլ որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավորն անհաջող որոշում է որակել Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից իր հայցի մերժումը:
«Երանի երկրիս որևէ դատարան այս հարցը լուծած լիներ. Ժողովրդավրարությունը հարվածի տակ դնող այդ որոշումը չեղյալ հայտարարեր: Բայց այդպես չեղավ, հետևաբար մենք գնալու ենք եվրադատարան»,- ասել է Փայլանը` ավելացնելով, որ մեջլիսի` իրենից խլած խոսքի ազատությունը պաշտպանելու է եվրադատարանում:
Հիշեցնենք, որ Փայլանը հունվարի 13-ին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել էր 1913-1923 թթ-ին Թուրքիայի փոքրամասնությունների ոչնչացմանը` մեջլիսի ամբիոնից հնչեցնելով ցեղասպանություն բառը:
Այդ փաստը դժգոհություն էր առաջացրել կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորների շրջանում, որոնք ոտքի էին կանգնել ու սկսել տեղից բղավել Փայլանի վրա: Դահլիճում խառնաշփոթ էր առաջացել, իսկ նիստը վարող մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդընը ընդմիջում էր հայտարարել` կանխելով հետագա վիճաբանությունը:
Միջադեպից հետո հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել էր մասնակցել խորհրդարանի առաջիկա 3 նիստին, իսկ նիստի արձանագրություններից հեռացվել էր ելույթում կիրառված ցեղասպանություն բառը:
Փայլանը նշյալ որոշումը չեղարկելու պահանջով դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան, սակայն նրա հայցը չէր բավարարվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |