Տարածաշրջան12:24, 01 Մարտ 2017
Ադրբեջանը պակիստանյան արտադրության զենքեր կգնի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստան կատարած այցի ընթացքում փետրվարի 28-ին հանդիպել է նախագահ Մեմնուն Հուսեյինի և վարչապետ Նավազ Շերիֆի հետ: Թուրքական «Konhaber» լրատվական կայքը, հղում անելով ադրբեջանական պետական «AZERTAC» լրատվական գործակալությանը, նշում է, որ երկու նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Մասնավորապես, օրակարգային հարցերից է եղել Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Քաշմիր շրջանի հետ կապված պակիստանահնդկական հակամարտությունը:
Կողմերը վճռականություն են հայտնել նշյալ խնդիրների կարգավորման համար, ինչպես նաև այդ խնդիրներում նախկինում միմյանց ցուցաբերած աջակցությունը շարունակելու հարցում:
Հանդիպումների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել` Ադրբեջանին Պակիստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը վաճառելու շուրջ: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը: Ստորագրվել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |