Տարածաշրջան10:25, 28 Փետրվար 2017
Թուրքիայում կալանավորվել է գերմանական Die Welt թերթի Թուրքիայի ներկայացուցիչը

Փետրվարի 14-ին Ստամբուլում բերման ենթարկված գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի ներկայացուցիչ Իլքեր Դենիզ Յուջելը կալանավորվել է: Ինչպես հաղորդում է թուրքական «NTV» լրատվամիջոցը, նա կալանավորվել է «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Նրան ուղարկել են Ստամբուլի դատարան:
Դատախազության կողմից դատարանին ուղարկված նամակում ասվել է, որ կասկածյալը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի`Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ է պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:
Ըստ այդ նամակի` նա իր հեղինակած նյութերից շատերում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ իրականացվող գործողությունների դեմ բացասական ընկալումներ էր ստեղծել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |