Տարածաշրջան14:12, 27 Փետրվար 2017
Էրդողանի գլխավոր խորհրդական. «Պուտինը Անկարայի համար շատ կարևոր անձնավորություն է»

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը հայտարարել է, որ իրենց երկրի զինուժի կողմից Սիրիայի Էլ Բաբ քաղաքում իրականացվող օպերացիան հաջողությամբ չէր պսակվի, եթե չլիներ Ռուսաստաի Դաշնության (ՌԴ) աջակցությունը:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում կայացած «Լարվածության շրջանից մինչև համագործակցության ուժեղացում» խորագրով ռուս-թուրքական կոնֆերանսին:
«Պուտինը Անկարայի համար շատ կարևոր անձնավորություն է: Թուրքիային շատ մեծ աջակցություն է ցուցաբերում: Շնորհակալ ենք նրան Սիրիայում ցուցաբերած աջակցության համար»:
Չևիքը կարևորել է հատկապես Էլ Բաբ քաղաքի գործողության ժամանակ Ռուսաստանի օդուժի ցուցաբերած աջակցությունը Թուրքիայի զինված ուժերին:
Խոսելով Սիրիայում Թուրքիայի հետագա նպատակների մասին, նա ասել է այժմ թուրքական ուժերը շարժվում են դեպի Եփրատ գետի արևելյան հատված:
«Մանբիչը և հարակից տարածնքների 85%-ը գտնվում են Քուրդիստանի բանվորական կուսակցության վերահսկողության տակ (նկատի է առնվել Սիրիայի քրդական ուժերը: Պաշտոնական Անկարան համարում է, որ Սիրիայի քրդական ուժերը ՔԲԿ-ի ճյուղավորումներից են-խմբ.): Թուրքիան ամեն ինչ անելու է քուրդ զինյալներից Մանբիչը շրջանը մաքրելու համար: Մանբիչը վերցնելուց հետո Թուրքիան կավարտի իր գործողություները Սիրիայում»,- նշել է Չևիքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Թուրքիայի գլխավոր շտաբը տեղեկություն էր հաղորդել, որ Սիրիայի Էլ Բաբ քաղաքը ամբողջովին մաքրվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |