Քաղաքական08:24, 24 Փետրվար 2017
Թուրք նախարարը պատրաստ է մեկնել ԱՄՆ՝ Գյուլենի արտահանձնման հարցը անձամբ քննարկելու համար

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մեկնել ԱՄՆ, որպեսզի երկրի նոր ղեկավարության հետ քննարկի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը:
Բոզդաղը այդ մասին հայտարարել է «CNN Turk » հեռուստաալիքի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Գյուլենի արտահանձման հարցով նա պատրաստ է նաև Թուրքիա հրավիրել ԱՄՆ-ի արդարադատության նորանշանակ նախարար Ջեֆֆ Սեսիոնին:
Այն հարցին, թե ինչպիսին կլինի պաշտոնական Անկարայի վերաբերմունքը, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Գյուլենին արտահանձնել, Բոզդաղը ասել է, որ դա լուրջ հարված կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին:
Բոզդաղը նաև չի բացառել այն տարբերակը, որ Գյուլենը ԱՄՆ-ից կարող է փախնել երրորդ երկիր: Որպես հնարավոր երրորդ երկիր Բոզդաղը օրինակ է բերել Եգիպտոսը, Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Կանադան: Նա հիշեցրել է, որ վերջինիս հետ Թուրքիան չունի արտահանձման վերաբերյալ պայմանագիր: Բոզդաղը նաև պնդել է, որ թուրքական հետախուզական տվյալներով՝ Գյուլենի համախոհներից ոմանք Կանադայում մեծ հողակտորներ են գնել և ԱՄՆ-ի ղեկավարությունը տեղյակ է դրա մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |