Ղարաբաղ10:32, 23 Փետրվար 2017
Թուրք նախարարը Գյուլենի գործով նամակ է հղել ԱՄՆ-ի նորանշանակ արդարադատության նախարարին

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ-ի նորանշանակ արդարադատության նախարար Ջեֆ Սեսիոնին նամակ է հղել, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման վերաբերյալ:
Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ինքը՝ Գյուլենը, հերքել է այդ մեղադրանքը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Բոզդաղը նամակի մեջ մասնավորապես ասել է, որ Գյուլենի արտահանձնումը դրական կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման վրա:
Բոզդաղը հիշեցրել է, որ իրենք ԱՄՆ-ի նախորդ իշխանություններից պահանջել էին, որ Գյուլենը ժամանակավորապես ձերբակալվի, ապա արտահանձնվի Թուրքիա: Նրա խոսքերով՝ Թուրքիան ԱՄՆ-ին ուղարկել էր նաև անհրաժեշտ լրացուցիչ մի շարք փաստաթղթեր, որոնք ապացուցում են Գյուլենի մեղավորությունը: Նամակում շեշտվում է, որ Գյուլենը վտանգ է ներկայացնում թե Թուրքիայի, թե ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար:
Վերջում Բոզդաղը ընդգծել է երկու երկրների միջև ժամանակավոր ձերբակալությունների և արտահանձման հարցերի վերաբերյալ պայմանագրի ստորագրման գործընթացը արագացնելու կարևորությունը: Դա, ըստ նրա, ավելի կզարգացնի թուրք-ամերիկյան համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |