Քաղաքական09:55, 21 Փետրվար 2017
Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին Ռուսաստանին մեղադրել է քրդական անջատողական ուժերին հովանավորելու մեջ: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ կուսակցության խմբի նիստին ելույթ ունեցած Բահչելին նշել է, որ անհրաժեշտ է ամենայն ուշադիր հետևել Ռուսաստանի և Իրանի վարած քաղաքականությանը:
«Մեր ուշադրությունից, իհարկե, չի վրիպել այն, որ Ռուսաստանը գրկաբաց ընդունեց «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (ԺՄԿ-PYD): Իսկ Մոսկվայում կայացած անջատողական համաժողովին «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) մասնակցությունը մեզ համար դավաճանություն է»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցապետը:
Նա հավելել է, որ Ժնև և Աստանայի գործընթացների դադարեցման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը Թուրքիայի կողմից դրական չեն գնահատվում: Միևնույն ժամանակ Բահչելին ընդգծել է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է բաց պահել Ռուսաստանի հետ համագործակցության և երկխոսության հնարավորությունը:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական կառույց է համարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |