Տարածաշրջան08:03, 20 Փետրվար 2017
Թուրքիան ծրագրում է սեփական արտադրության արբանյակ ուղարկել տիեզերք

Թուրքիան նախատեսում է 10 տարվա ընթացքում ամբողջությամբ տեղական միջոցներով սեփական արբանյակ արտադրել և կառուցվելիք սեփական տիեզերակայանից ուղարկել տիեզերք:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` այս նպատակով Իզմիրի տնտեսկան համալսարանի ինժեներական ֆակուլտետում ավիացիայի և տիեզերական ինժեներիայի ամբիոն է հիմնվել: Նոր ստեղծված բաժնում որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով ընդունվել են 30 ուսանող, որոնց ոսման ծախսերը ամբողջությամբ հոգալու է պետությունը: Նշվում է, որ անգլերեն լեզվով ուսման նախնական փուլն անցած 6 ուսանողները կշարունակեն հետագա մասնագիտացումը:
Համալսարանի ինժեներական ամբիոնի դեկանը Յաշար Շահինը տեղեկացրել է, որ աշխատանքները սկսելու համար մեծ ներդրումներ են ներգրավվել, ինչը իրենց թույլ կտա 19.000քմ տարածքով 11 առանձին բլոկներից կազմված լաբարատորիա հիմնել:
Նշվում է, որ ծրագիրն իրականացնելու նպատակով թուրք ուսանողները կգործուղվեն ոլորտում հաջողություններ գրանցած տարբեր երկրների ուսումնական հաստատություններ, ինչպես նաև կներգրավվեն ՆԱՍԱ-ում փորձառություն անցած օտարազգի մասնագետներին:
Նշենք, որ Թուրքիան ավելի վաղ՝ 2012-ին, Չինաստանի Jiuquan տիեզերակայանից տիեզերք էր ուղարկել Göktürk2 հետախուզական արբանյակը, իսկ 2016-ին՝ Göktürk-1-ը: Դրանց դետալների զգալի մասն արտադրվել էր Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |