Տարածաշրջան13:40, 17 Փետրվար 2017
Արտասահմանյան համարանիշերով մեքենաները Թուրքիայի ճանապարհներով այլևս անվճար չեն երթևեկի

Այսուհետ արտասահմանյան համարանիշերով մեքենաները չեն կարողանա անվճար երթևեկել Թուրքիայի վճարովի ավտոճանապարհներով և կամուրջներով։
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` այդ մասին հայտարարել է Թուրքիայի Տրանսպորտի, ծովագնացության և տեղեկատվության նախարար Ահմեթ Արսլանը:
Վերջինս ասել է, որ մինչև այժմ արտասահմանյան համարանիշերով ավտոմեքենաները Թուրքիայի վճարովի ճանապարհներից և կամուրջներից օգտվում էին անվճար, ինչը մեծ վնաս էր հասցնում երկրի տնտեսությանը: Ուստի այսուհետ բոլոր վարորդները անկախ նրանից Թուրքիայի քաղաքացի են թե ոչ, պետք է վճարեն տվյալ ավտոճանապարհի համար սահմանված գումարը:
Նախարարը զգուշացրել է, որ այն օտարերկրյա վարորդները ովքեր կխախտեն օրենքը, կվճարեն տուգանք՝ սահմանված գումարի տասնապատիկի չափով և առանց համապատասխան վճարումներն անելու չեն կարողանա լքել Թուրքիայի սահմանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |