Հասարակական12:44, 16 Փետրվար 2017
The Guardian-ը թուրք ընթերցողների շրջանում հարցում է սկսել

Անգլիական «The Guardian» թերթն իր կայքում ուշագրավ հարցում է սկսել` պարզելու համար, թե ներկայում Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակն ինչպիսի ազդեցություն է թողնում հասարակության վրա:
Գլխավորապես թուրքական լսարանին ուղղված «Հիմա ինչ եք զգում, երբ ապրում եք Թուրքիայում» խորագրով հարցաթերթիկին կցված տեքստում ասվում է. «Թուրքիան, որը մի ժամանակ աշխարհիկ ժողովրդավարությամբ օրինակ էր ծառայում մուսուլմանակն երկրներին, այժմ լրագրողների համար դարձել է աշխարհի ամենամեծ բանտը»:
Թերթը հիշեցրել է, որ Թուրքիայում շարքային քաղաքացիները կալանավորվում են սոցմեդիայում իշխանություններին քննադատելու համար` ավելացնելով, որ ԱՄՆ-ի, Անգլիայի ու Ռուսաստանի առաջնոդների հետ լավ հարաբերություններ պահող Էրդողանը նպատակ ունի նախագահական համակարգի անցման վերաբերյալ հանրաքվեի միջոցով ավելացնել իր սահմանադրական լիազորությունները:
Թերթը հարցաթերթիկում Թուրքիայում բնակվող ընթերցողներից հետաքրքրվում է, թե ինչպես է ազդում այս իրավիճակը իրենց վրա. ինչպե՞ս է ազդում խոսքի ազատության սահմանափակումները նրանց առօրյա կյանքի վրա, ե՞րբ են առաջին անգամ զգացել, որ հետքայլ են անում խոսքի ազատության տեսանկյունից, արդյոք զգո՞ւմ են իրենց խոսքերին առաջվանից ավելի շատ հետևելու կարիք և այլն:
Ստացված պատասխանների հիման վրա ավելի ուշ հոդված կհրապարակվի` նվիրված Թուրքիայում խոսքի ազաատության վիճակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |