Մարզական08:22, 15 Փետրվար 2017
Իսրայելի բասկետբոլի թիմին անվտանգության նկատառումներով արգելվել է մեկնել Թուրքիա

Իսրայելական «Ironi Nahariya» բասկետբոլային թիմին արգելվել է մեկնել Թուրքիա: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ բասկետբոլի ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում թիմը Թուրքիայում պետք է հանդիպում ունենար «Gaziantep» թիմի հետ:
Սակայն Իսրայելի հետախուզական «Shin Bet» ծառայությունը «Ironi Nahariya»-ին անվտանգության նկատառումներով թույլ չի տվել մեկնել Թուրքիա: Իսրայելի սպորտի նախարարության խոսնակը հավաստիացրել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ խնդրին լուծում տալու համար:
ՖԻԲԱ-ի Եվրոպայի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակներում իսրայելական թիմի արտագնա հանդիպումը թուրքական «Gaziantep»-ի հետ նախատեսված էր անցկացնել փետրվարի 22-ին: Նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 8-ին և Իսրայելի թիմը 96:75 հաշվով հաղթանակ էր տոնել:
Աղբյուրը նշում է, որ Սիրիայի սահմանին և «Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներին մոտ գտնվելու պատճառով Գազիանթեպ քաղաքը անվտանգության տեսակետից հատկապես ռիսկային է համարվում: Իսրայելի Սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ իրենք արդեն դիմել են Բասկետբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻԲԱ)՝ հանդիպումն առավել ապահով շրջան տեղափոխելու խնդրանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |